-
27.06.2018|
22:47
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացնելու է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
-
27.06.2018|
22:44
Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:
-
27.06.2018|
22:42
Այսօր Երևան են ժամանել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներ ու մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը:
-
27.06.2018|
16:15
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով ՀՀ նախագահի հետ լուսանկարներ:
-
27.06.2018|
16:13
Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար ուղարկված դիմումների ուսումնասիրման, տեսակավորման եւ պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործընթացն արդեն մեկնարկել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
-
26.06.2018|
10:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կառավարության ձևավորումից հետո Անվտանգության խորհրդի առաջին նիստն է անցկացրել։
-
23.06.2018|
20:57
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով:
-
21.06.2018|
10:25
Ելնելով Ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
-
21.06.2018|
10:12
ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
-
20.06.2018|
17:12
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:
─ ц┌ф▓ц┐б╒ц╒Б─ б╛ц┘б║ц└Б─ ц╒Б┌╛е║ц┐Б─ ц┘б╩/1398410141">